Փոշու մասին տեղեկություն

Փոշին հանդիպում է ամենուր` փողոցում, տանը, աշխատավայրում, մահճակալում և այլն: Այն իր մեջ պարունակում է կավ, ավազի մասնիկներ, մեքենաների անվադողերի մասնիկներ, բույսերի ծաղկափոշի, ապակու մանրագույն կտորներ, կենդանիների չորացած բեկորներ, օրինակ` մրջյունների աչքեր, խավարասերների և սարդերի ոտքերի կտորներ:

Փոշին կարող է պարունակել նաև կենդանի օրգանիզմներ` բորբոս, սնկեր և մանրադիտակային տզեր, որ բնակվում են ներքնակներում, գորգերում և գրքերում: Պետք չէ մոռանալ նաև տիեզերական փոշու մասին, որ օրական թափվում է մեր մոլորակի վրա: Գիտնականների պնդմամբ` մեր մոլորակի վրա տարեկան 10 տոննա տիեզերական փոշի է թափվում:

Оставьте комментарий