Հաշվետվություն|2020.05.04

Իմ օրը սկսվում է առավոտյան ժամը 9:30-ից։ Արթնանում եմ լվացվում եմ, նախաճաշում եմ և սկսում եմ իմ հեռահար ուսուցումը։ Այնուհետև ես անցնում եմ մի նոր նախագծի, որը կոչվում է <<Մեր տան կանաչ անկյունը>>։Քանի, որ դասերը անում ենք տանը, ընտանիքի անդամները նույն  պես մասնաքցում են նախագծին։ Հիմնականում ես և քույրիկս կատարում ենք բնագիտական փորձեր։ Որպեսզի տանը շատ չձանձրանամ գալիս եմ պապիկիս տուն և քույրիկներիս հետ խաղում եմ։ Իսկ ինչը վերաբերվում է լրացուցիչ կրթությանը ես սովորում եմ Չայկովսկու անվան երաժտական դպրոցում կիթառի բաժնում և ստիպված եմ կիթառի դասնթացները անեմ տանը online ուսուցչուհուս հետ միասին։ Չենք մոռանում նաև ինքնակրթման մասին, ազատ ժամանակ կարդում եմ գեղարվեստական գրքեր։ Օրական 2 անգամ փորձում եմ մարզվել, պարի ուսուցչուհին ուղարկում է հոլովակներ, որոնք ես տանը անպայման կատարում եմ։ Քանի, որ հիմա դրսում ամենատարածված թեման դա՝ կորոնվիրուսն է օրվա ազատ ժամանակը անցկացնում եմ հեռուստացույց նայելով։ Ես ունեմ շատ հետաքրքիր տրամաբանական խաղեր, որոնք խաղում եմ իմ քույրիկների հետ միասին։ Ունեմ նաև ընտանեկան խաղեր որոնք խաղում եմ ծնողնեիս\ընկերներիս հետ։ Ուրիշներին կառաջարկեմ ազատ ժամանակը բակում խաղալ, խաղալ նաև սեղանի մի շարք խաղեր օրինակ՝ UNO,Էկսկուրսիա, Մոնոպոլիա, Լոտո, Դե խաղա,Twitter և այլ ժամանցային խաղեր։ Ես վերջերս հետաքրքրված եմ կորոնավիրուսի թեմայով քանի, որ ամենատարածված թեման դա է։ Շատ եմ սիրում կարդալ <<Փոքրիկ Իշխանը>>, որը գրել է Անտուան Դ սենտ Էքսյուպերին։ Դիտում եմ երեխաների համար ֆիլմեր օրինակ՝ Հարրի Փոտտեր, Один дома, Անահիտ մուլտֆիլմը, Ճամբաում և մի-քանի մեր սիտքոմներից։ Երեկոյան արդեն սիրում եմ նայել երկիծական հաղորդումներ։ Ամենաշատը խոսում ենք ամենաքննարկվող թեմայով կորոնավիրուսի թեմայով։ Քանի, որ ես հիմա գտնվում եմ իմ պապիկիս տանը, մենք ունենք մեծ բակ, որտեղ կան շատ ծառեր, ծաղիկնե և տարբեր բույսեր, ես սիրում եմ ջրել և խնամել նրանց։

Оставьте комментарий